Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի
նախագահի Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 9-Լ
29.01.2013թ.
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի
տարեկան ընդհանուր ժողով հրավիրելու մասին
Հիմք ընդունելով “Փաստաբանության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) կանոնադրության 4.1, 12.1, 13.2, 14.2, 17.3 կետերի պահանջները
հաշվի առնելով Պալատի խորհրդի անդամների ընտրությունը կազմակերպելու անհրաժեշտությունը,
որոշեցի`
1. 2013թ. մարտի 9-ին ժամը 09:00-ից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի դահլիճում (հասցեն` ք.Երևան, Զաքիյան 3) հեռակա կարգով անցկացնել փաստաբանների տարեկան ընդհանուր ժողով (այսուհետ` ժողով) հետևյալ օրակարգով`
- Պալատի խորհրդի անդամների ընտրություն:
2. Սահմանել, որ`
2.1. քվեարկությունը սկսվում է 2013 թվականի մարտի 9-ին ժամը 09.00-ին և ավարտվում է նույն օրը ժամը 17.00-ին,
2.2. Պալատի խորհրդի անդամների թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվում է 2013թ. փետրվարի 9-ից (ներառյալ) և ավարտվում է 2013թ. փետրվարի 14-ին (ներառյալ),
2.3. քարոզչությունը սկսվում է 2013թ. փետրվարի 15-ից (ներառյալ) և ավարտվում է 2013թ. մարտի 8-ին ժամը 18.00-ին:
3. Հաստատել ժողովի վերաբերյալ փաստաբաններին տեղեկացնելու ծանուցման բովանդակությունը (հավելված 1):
4. Առաջադրել Պալատի հաշվիչ հանձնաժողովի անդամների թեկնածուներին (հավելված 2):
5. Պալատի աշխատակազմի ղեկավարին`
- ժողովի անցկացման վերաբերյալ Պալատի անդամներին տեղեկացնել եռօրյա ժամկետում էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև Պալատի ինտերնետային կայքէջում և Պալատի վարչական շենքում (հասցեն` ք. Երևան, Զաքիյան փող., 3) գտնվող համապատասխան ցուցատախտակի վրա հայտարարությունը զետեղելու միջոցով,
- օժանդակել հաշվիչ հանձնաժողովին ժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքների կատարման համար, այդ թվում` ապահովել անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Պալատի նախագաh` Ռուբեն Սահակյան
Բեռնել Հավելված 1